Հայտնի են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի զույգերը: Դրանք են Արգենտինայի ու Վենեսուելայի, Չիլիի ու Մեքսիկայի, Պերուի ու Կոլումբիայի, Էկվադորի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները: Եթե գործող չեմպիոնը՝ Չիլին, պայքարը շարունակողների մեջ է, ապա խմբայինից հետո առաջնությունը լքել են Բրազիլիայի ու Ուրուգվայի ընտրանիները: Ավելին՝ աշխարհի հնգակի չեմպիոնները մնացել են առանց մարզչական կազմի: Խաղարկությանը հավաքականի խատառակ մասնակցությանն այսպես է արձագանքել երկրի ֆուտբոլի ֆերդերացիան: Նշենք նաև, որ առաջնության ակնհայտ ֆավորիտներ են համարվում Արգենտինայի ու Մեքսիկայի հավաքականները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ